Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գրիպի համաճարակային իրավիճակը ՀՀ-ում հանգիստ է

Գրիպի համաճարակային իրավիճակը ՀՀ-ում հանգիստ է
04.11.2013 | 15:04

Գրիպի և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը հանրապետությունում հանգիստ է. «Մի փոքր աշխուժացումը, որը կար սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, կայունացել է, և անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անհանգստանալու կարիք չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա ԹՈՐՈՍՅԱՆԸ: Նա տեղեկացրեց, որ հիվանդանոցներում բարդացված կամ ծանր դեպքերով հոսպիտալացվածներ չկան` հավելելով, որ գրիպի և սուր շնչառական վարակների մոնիթորինգը Հայաստանում շարունակվում է: Մասնագետը հորդորեց առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ, հղիներին էլ կոչ արեց` առաջին իսկ ախտանշանների դեպքում պարտադիր դիմեն մանկաբարձին: «Անհրաժեշտ է զերծ մնալ հակաբորբոքայիններից, քանի որ դրանք բացարձակապես ոչ մի բանով չեն ազդում վիրուսների վրա»,-խորհուրդ տվեց նա::

Լ. Թորոսյանը անդրադարձավ գրիպի նոր` H7N9 ենթատեսակին, ասաց, որ աշխարհում 137 լաբորատոր հաստատված դեպք է արձանագրվել, որից 45-ը մահվան ելքով է ավարտվել: «Հայաստանում նման դեպքեր չեն գրանցվել: Նոր ենթատեսակի վարակի աղբյուրը տնային թռչուններն են, բայց դա դեռ ամբողջական հաստատված չէ: Կանխարգելիչ միջոցառումները նույնն են»,-ասաց բժիշկը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ